copy image url
Խոսք 5 տարի առաջ - 11:34 17-05-2021

Երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել. Արմեն Խաչատրյան

«Այս բանակցությունների ընթացքում երեկվա բանակցությունները, երեկվա փուլը բավականին արդյունավետ է ավարտվել», - առավոտյան Գորիսում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այսքանը կարող եմ ասել, բայց դետալային չեմ ուզում ներկայացնել, թե արդյունավետությունը ինչումն է կայանում։ Ամեն դեպքում, երեկվա բանակցությունները արդյունավետ են ավարտվել, կարծում եմ՝ Պաշտպանության նախարարությունը շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին», - նշեց իշխող խմբակցության պատգամավորը։

«Կրկնում եմ՝ երեկվա բանակցությունների ավարտը արդյունավետ է եղել, սակայն պետք է ասեմ, որ բանակցությունները շարունակելի են, դեռևս խնդիր կա, և այդ խնդիրների լուծման ուղղությունը ևս բանակցությունների մեջ է», - ընդգծեց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Բանակցությունները չեն ավարտվել, ուղղակի այսօր, իմ տեղեկություններով, բանակցություններ դեռևս չեն լինի։ Սակայն այն, որ բանակցությունները չեն ավարտվել և շարունակվելու են, դա միանշանակ է»։

Միաժամանակ, նա կոչ արեց «բոլորին, բոլոր պաշտոնյաներին՝ նախկին, ներկա, զինվորականներին, պաշտոններ զբաղեցնողներին և զբաղեցրածներին՝ իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են՝ այս պահի դրությամբ չի կարելի այս բանակցային պրոցեսի մեջ և այս լարված իրավիճակի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են ամբողջապես, 180 աստիճան փոխել ամեն ինչի ելքը»։

Իշխող խմբակցության պատգամավորը հաստատեց, որ երեկվա բանակցություններին մանակցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում