copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:46 16-05-2021

Իսրայելը հայտարարել է Գազայից արձակված շուրջ 1000 հրթիռի ոչնչացման մասին

Հակամարտության սրացումից ի վեր Գազայի հատվածից 2.9 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ոչնչացվել է 1150 հրթիռ, իսկ 450-ը ընկել է հենց Գազայում:

Բացի այդ՝ իսրայելցի զինվորականները հայտնել են, որ շաբաթ օրը՝ մայիսի 15-ին՝ ժամը 19: 00-ից, պաղեստինյան կողմից արձակվել է 120 հրթիռ:

Ի պատասխան՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական կործանիչներն ու անօդաչու սարքերը Գազայի հատվածում խոցել են «Համասի և Իսլամական ջիհադի կազմակերպության շուրջ 90 ահաբեկչական թիրախ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Համասի անդամների տների և գրասենյակների վրա, այդ թվում հարձակվել Գազայի հատվածում պաղեստինյան կազմակերպության քաղաքական բյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի տան վրա:

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխանակել հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 170 մարդ, 1200-ը վիրավորվել են: Հայտնում են, որ Իսրայելում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում զոհերի թիվը հասնում է 500-ի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ