Ավելին 5 տարի առաջ - 23:01 01-08-2021

Լոլիտան իր յուրահատուկ դստեր հետ տեսանյութ է հրապարակել

57-ամյա խորհրդային, ուկրաինական և ռուսական փոփ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան տեսանյութ է հրապարակել դստեր՝ Եվայի հետ: Երգչուհին հազվադեպ է ցուցադրում դստերը, որը տառապում է զարգացման հապաղումով։

«Լռությունը ոսկի է», - այսպես է Միլյավսկայան մեկնաբանել տեսանյութը, որում նա և դուստրը նստած են գլուխ գլխի և ոչինչ չեն ասում:

Աղջիկն այժմ 22 տարեկան է: Նրա հայրությունը ճանաչել է Միլյավսկայայի երրորդ ամուսինը՝ շոումեն, դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն, բայց Եվայի հայրը այլ տղամարդ է:

Ցեկալոյից բաժանվելուց հետո Լոլիտան դստերը տարել է իր ծնողների մոտ`Ուկրաինա: Վերջին երկու տարվա ընթացքում մայրն ու դուստրը միմյանց չեն տեսել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, և երգչուհին նույնիսկ չի կարողացել մասնակցել Եվայի ավարտական ​​դերեկոյին: Բայց այժմ Միլյավսկայան հնարավորություն է գտել հանդիպել Եվայի հետ:

Լոլիտայի բաժանորդներն ուրախացել են, որ նա վերջապես կարողացել է ժամանակ անցկացնել դստեր հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում