copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:56 15-05-2021

Թուրքիայում հորդորել են զորքեր ուղարկել՝ Պաղեստինին աջակցելու համար

Մի քանի հազար մարդ հավաքվել է Անկարայում՝ Իսրայելի դեսպանի նստավայրում: Նրանք դատապարտել են Իսրայելին՝ Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում հարձակումների համար, ինչպես նաև կոչ արել Թուրքիային ռազմական միջամտություն ցուցաբերել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:

Ցուցարարները նշել են, որ իրենք վրդովված են Իսրայելի՝ «Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթում և խաղաղ պաղեստինյան բնակչության դեմ հարձակումներից»: Ցուցարարները հանդես են եկել սպիտակ հագուստներով, ինչը սգո նշան է:

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան, որը պաշտպանում է պաղեստինցիներին, կպաշտպանի նրանց և Երուսաղեմի մեր սրբավայրերը ոչ միայն խոսքով»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան սկսում է աջակցել պաղեստինցիներին Երուսաղեմում: Նա դա անում է «նույն վճռականությամբ, ինչպես նա աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է