Ներքին
8 րոպե առաջ
Ներքին
16 րոպե առաջ
Յուվենտուսի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սպորտինգ վերադառնալուն: Այս մասին գրում է պորտուգալական cuatro-ն:
Նշվում է, որ թուրինյան ակումբում 30 միլիոն եվրո աշխատավարձ ստացող 36-ամյա պորտուգալացին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ՝ Սպորտինգ տեղափոխվելու համար:
Ի դեպ, հաղորդվում է, որ վերջերս Ռոնալդուն Լիսաբոնում ձեռք է բերել ավելի քան 7 միլիոն եվրո արժողությամբ շքեղ բնակարան:
Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, հայտարարել էր, որ կփորձի համոզել իր որդուն վերադառնալ լիսաբոնյան ակումբ: