copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:26 13-05-2021

ՀԱՊԿ-ը Սյունիքի դեպքերի առիթով անհրաժեշտության դեպքում Կոլեկտիվ անվտանգության պայմանագրով նախատեսված քայլեր կձեռնարկի

ՀԱՊԿ կայքը հայտնում է, որ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

Քննարկումներից հետո ՀԱՊԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է, որ կառույցն ուշադրությամբ հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի Կոլեկտիվ անվտանգության պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր։

Մայիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ նպատակ ունենալով ներկայացնել այն անդամ պետությունների ղեկավարներին և նրանց ուշադրությունը բևեռելու հարցի վրա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում