copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:56 12-05-2021

Հնդկաստանում Գանգես գետում հայտնաբերվել է 96 մարդու դիակ

Հնդկաստանի Ութար Պրադեշ և Բիհար նահանգների իշխանությունները մայիսի 12-ին հայտնել են, որ Գանգես գետից դուրս է բերվել 96 մարդու դիակ: Ենթադրվում է, որ դրանք կորոնավիրուսից մահացած մարդկանց դիակներ են: Տեղացիները կարծում են, որ այս կերպ ինչ-որ մեկը կարող էր թաղել մարդկանց, քանի որ դիակիզումը չափազանց թանկ է: Իշխանությունները պահանջել են դադարեցնել մարմինները Գանգես գետը նետելը:

Դեռևս անհայտ է, թե ով կարող էր դիակները ջուրը լցնել: Իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը միմյաց վրա են գցում:

Հիշեցնենք, որ Հնդկաստանը կորոնավիրուսի տարածման առումով աշխարհում երկրորդ տեղում է: Օրական այնտեղ գրանցվում է շուրջ 400 հազար նոր դեպք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ