copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:40 12-05-2021

Կազանի դպրոցի աշակերտուհին պատմել է ողբերգության մասին

Կազանի թիվ 175 դպրոցի աշակերտուհին պատմել է նախօրեին տեղի ունեցած ողբերգության մասին: Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը:

Նրա խոսքով, իրեն ու համադասարանցիներին հաջողվել է գնդակոծության ժամանակ թաքնվել նստարանների տակ: Միևնույն ժամանակ, աշակերտուհին նշում է՝ դպրոցականներից ոչ ոք սկզբում չի հասկացել, որ շենքում զինված մարդ կա: Երեխաները ենթադրել են, որ դա ստուգում է:

«Մինչև նրա ներս մտնելը բարձրախոսով հայտարարեցին, որ թաքնվենք: Բոլորս լարված ոտքի կանգնեցինք: Մենք բանալիներն էինք փնտրում սենյակը փակելու համար: Բայց ժամանակ չունեինք, և պարզապես թաքնվեցինք ով որտեղ կարող էր»,- պատմում է դեպքերի ականատեսը:

Աղջիկը հավելել է, որ կրակողը դասարան մտնելուն պես անմիջապես վիրավորել է ուսուցչուհուն: Երեխաները սկսել են զանգել իրենց հարազատներին:

«Նա զանգեց ինձ և ասաց. «Ոստիկանություն կանչիր, մայրի՛կ: Դպրոցում ահաբեկիչ կա»»,- պատմում է աշակերտուհու մայրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ