copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:07 11-05-2021

Կազանի արտակարգ դրությունից հետո Պուտինը պահանջել է խստացնել զենք պահելու կանոնները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է հստակեցնել այն զենքերի տեսակները, որոնք քաղաքացիները կարող են ունենալ: Կազանում տեղի ունեցած ողբերգությունից հետո նա այդպիսի հրաման է տվել ռուսական գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին։

Ինչպես հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երբեմն փոքր զենքի տեսակները գրանցվում են որպես որսորդական զենք, «որոնք որոշ երկրներում օգտագործվում են որպես ինքնաձիգ»:

Ռուսաստանի ղեկավարն արդեն հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Միխայիլ Միշուստինի, ինչպես նաև փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի և արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հետ: Կրթության նախարար Սերգեյ Կրավցովը և Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն արդեն մեկնել են դեպքի վայր: Պուտինը նաև ցուցումներ է տվել սպանվածների և վիրավորների ընտանիքներին օգնելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի