copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:48 11-05-2021

Ավարտվել է Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունը

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությանը Հայաստանից մասնակցել է երկու աթլետ: Մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը գործիքը նետել է 48 մ 48 սմ: Սկավառականետման հատվածում իր հնարավորություններից ցածր արդյունք է ցույց տվել /42 մ 03 սմ/ Մանուկ Մանուկյանը՝ արդյունքում տեղ զբաղեցնելով ետնապահների շարքում:

Այժմ հայ աթլետները նախապատրաստվում են Սան Մարինոյում հունիսի 5 –ին սկսվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թիմը մրցավայր կմեկնի 12 մարզիկով: Նրանք կմրցեն վազքուղյակներում, նետորդների և ցատկորդների հատվածներում:

Սան Մարինոյում Հայաստանի հավաքականին կմիանա վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա եռացատկորդ Լևոն Աղասյանի հետ մայիսի 21-ից հունիսի 3-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունաստանի Կալամանկա քաղաքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին