Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:15 10-05-2021

Կոլորադոյում տղամարդը կրակել է երեկույթի ժամանակ


Ամերիկյան Կոլորադո նահանգի ոստիկանությունը հայտնել է երեկույթի ժամանակ հրաձգության մասին, որի արդյունքում կան զոհեր:

Միջադեպը տեղի է ունեցել ծննդյան տոնակատարության ժամանակ։ Երեկույթի մասնակիցներից մեկը հրազենից կրակ է բացել հյուրերի վրա։

«Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է վեց մարդ»,- հայտնում է ոստիկանությունը:

Կրակողը նույնպես զոհվել է, նա ինքնասպան է եղել հանցագործությունից հետո։