copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:15 07-05-2021

Բայդենը երկարաձգել Է Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել Է Սիրիայի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը, նրա հայտարարության մասին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Սիրիայի գործողությունները և քաղաքականությունը ներկայացնում են անսովոր և արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար: Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը սահմանվել է Սիրիայի կառավարության գործողությունների կապակցությամբ»,- ընդգծել է Բայդենը:

Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը թույլ է տալիս ամերիկյան իշխանություններին պահպանել Դամասկոսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սիրիայի կառավարության հետ կապված մի շարք անձանց ՝ ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող ակտիվների արգելափակմանը և ամերիկյան որոշ ապրանքների ու ծառայությունների մատակարարումը դեպի Սիրիա արգելելուն:

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտնել էին, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան ավելացրել է ռազմական բեռների և տեխնիկայի տեղաշարժերի ինտենսիվությունը դեպի Սիրիայի արևելք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ