copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:18 06-05-2021

Արցախյան պատերազմի վերաբերյալ հարուցվել է 1580 քրեական գործ. ՀՀ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ Հայաստանում հարուցվել է 1.580 քրգործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 628 անձ: Մեղադրյալների թվում կան նաև բաձրաստիճան սպաներ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ահռելի ծավալներ ունեցող այդ քրեական գործերի քննությունն իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի և զորահամալրման գործընթացներում թույլ տրված խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, զինված ուժերի ու առանձին ստորաբաժանումների ղեկավարման, ռազմավարական ու մարտավարական գործողությունների իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի պատճառների և հետևանքների պարզում:

Բացի այդ, ԱԱԾ–ում ուսումնասիրության առարկա են դարձել նաև Շուշին ու Հադրութը հանձնելու վերաբերյալ սոցկայքերի ու մամուլի հրապարակումները։

ՀՀ ԳԴ ԱԱԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը հաղորդում է, որ հրապարակումները հիմնականում վերաբերել են Շուշիի և Հադրութի շրջակայքում ընթացած մարտերին. «Հարցաքննվել են 3 տասնյակից ավելի անձինք, որոնց թվում են ինչպես ներկա, այնպես էլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ` պետական դավաճանության հատկանիշներով, որով 1 անձի մեղադրանք է առաջադրվել որպես կատարող, 1-ի նկատմամբ` որպես հանցակից։ Առաջինը կալանավորված է, երկրորդը ստորագրությամբ ազատ է արձակվել»։

Քննության ընթացքում են նաև անհետ կորած ու գերի ընկած զինծառայողների ծնողներից գումար շորթելու փաստով 5 քրեական գործեր, որոնցով 3 անձ կալանավորվել է։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը