copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:00 06-05-2021

Կոլումբիայում ցուցարարները փորձել են գրոհել Կապիտոլիումը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են ներխուժել տեղի Կապիտոլիումի շենք, որտեղ Կոնգրեսի ստորին և վերին պալատների ներկայացուցիչները նիստեր են անցկացնում: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է սենատոր Մաուրիցիո Տորոն։

Թորոյի խոսքերով՝ պատգամավորները ստիպված են եղել տարհանվել Կոնգրեսի շենքից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ցուցարարները փորձել են մտնել շենք։

Բոգոտայի քաղաքապետ Կլաուդիո Լոպեսի նշում է, որ ցուցարարների մի մասը քանդել է Կապիտոլիումի պարիսպը, սակայն ոստիկանության հատուկ ջոկատին հաջողվել է նրանց հետ մղել: Նա նաև կոչ է արել կոնգրեսականներին երկխոսության դուրս գալ երիտասարդների հետ նման բռնությունից խուսափելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլումբիայում բողոքի ակցիաներին մասնակցած 89 մարդ անհետ կորել է:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ