copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:05 05-05-2021

ԿԳՄՍ նախարարի պաշտոնի համար «նոր պայքար» է սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում ևս նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում:

Ըստ այդ տեղեկությունների՝ Դումանյանի ոտքի տակը փորում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Վերջիններս ամեն առիթով վատաբանում են Դումանյանին, որ նա ձախողել է նախարարության աշխատանքը, որպեսզի նրան հեռացնեն պաշտոնից:

Երեկ կառավարությունը ընդունեց որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց, առանց բուհերի և ռեկտորների համաձայնության և նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։

Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երևանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար՝ իրագործելով նրա վաղեմի երազանքը։ Մեր հարցին՝ Դուք գնում եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարեց.« No comment»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում