copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:05 05-05-2021

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանն են ձևավորում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իր էջում քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, միտք է արտահայտել, որից շփոթ է առաջանում՝ ո՞վ է ձևավորում ԲՀԿ նախընտրական ցուցակը՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։

Հարությունյանը գրել էր․ «ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու․․․»։ Ինչի՞ հիման վրա է նման բան գրել՝ որտեղի՞ց գիտի։ Ա․ Հարությունյանից չկարողացանք պարզաբանում ստանալ, որ հասկանանք, թե ով է որոշում՝ ԲՀԿ շարքերից ում հեռացնել, և ինչպես է ստացվել, որ իշխանությունն արդեն տեղյակ է, թե ընդդիմության ցուցակներում ովքեր են ընդգրկվելու, ովքեր՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում