copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:40 04-05-2021

Անհայտ անձը փորձել է ներխուժել ԿՀՎ շտաբ

Անհայտ անձը, որը փորձել է ներխուժել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) շտաբ, գնդակահարվել է ՀԴԲ-ի կողմից, հայտնել է Դաշնային բյուրոյի Վաշինգտոնի մասնաճյուղը Twitter-ում:

«ՀԴԲ-ն հետաքննում է աշխատողի մասնակցությամբ հրաձգություն [միջադեպ], որը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին: Դեպքում ներգրավված անձը «…» ԿՀՎ շտաբի մոտ «…» զենքով դուրս է եկել իր մեքենայից»,- հայտարարել է ՀԴԲ-ն:

Գերատեսչության տվյալներով՝ ՀԴԲ աշխատակիցները կրակ են բացել անհայտ անձի վրա, նա վիրավորվել է, գերեվարվել և տեղափոխվել հիվանդանոց:

«ՀԴԲ-ն շատ լուրջ է վերաբերում հրաձգության բոլոր դեպքերին, որոնցում ներգրավված են մեր աշխատակազմի և աշխատանքային խմբի անդամները: Վերանայման գործընթացը մանրակրկիտ և օբյեկտիվ է, այն իրականացվում է հնարավորինս արագ՝ հաշվի առնելով հանգամանքները»,- հավելել է ՀԴԲ-ն:

Հանցագործը մեքենայով փորձել է ներխուժել շտաբի տարածք, սակայն անցակետերից մեկում նրան կանգնեցրել են զինված պահակները: ԿՀՎ անվտանգության աշխատակիցները մի պահ բանակցել են տղամարդու հետ, բայց նա հրաժարվել է հեռանալուց: Դրանից հետո նրան կրակել են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ