copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:13 03-05-2021

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցեն Ասադը և ևս երկու թեկնածուներ

Սիրիայի նախագահի թեկնածուները երեքն են, որոնք պատգամավորներից ստացել են անհրաժեշտ քանակի ձայներ: Նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լիակհամին։

«Սահմանադրական դատարանն իր առաջին հայտարարության մեջ ընդունեց երեք թեկնածուների անուններ՝ Աբդալլա Սալում Աբդալլահ, Բաշար Հաֆեզ Ասադ և Մահմուդ Ահմադ Մերիի», - ասել է Լիակհամը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախատեսվում է, որ երեք օրվա ընթացքում Սիրիայի Սահմանադրական դատարանը կընդունի այն բոլոր թեկնածուների բողոքարկման հայցերը, որոնք համաձայն չեն գրանցման որոշմանը:

Համաձայն Սիրիայի սահմանադրության՝ խորհրդարանն ընդունել է թեկնածուների դիմումները ընտրարշավի մեկնարկից հետո 10 օրվա ընթացքում: Քարոզարշավին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց աջակցում է առնվազն 35 պատգամավոր:

Սիրիայի Ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 անդամից: Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին: Բաշար ալ-Ասադն առաջին անգամ ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում 2000 թ․:

Ավելի վաղ Սիրիայի նախագահը հրամանագիր էր հրապարակել ընդհանուր համաներման մասին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ