copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:40 12-03-2021

«ՄԱՐԶԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) նախաձեռնության նոր նախագծով է հանդես եկել, որի նպատակն է Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող ակտիվ և նախաձեռնող երեխաներին անգլերեն սովորեցնել: Այս մասին գրում է 1lurer.am-ը:

«Աշխատելով մարզերի երեխաների հետ՝ մենք նկատեցինք, որ մի շարք հմտությունների բացակայության հետ մեկտեղ կա նաև լեզվի իմացության խնդիր: Անգլերենը շատ կարևոր է ինքնուսուցման համար»,- ասում է նախագծի համակարգող Ստելլա Ավետիքյանը:

Այս պահին թիմը հավաքագրման փուլում է: Երկու օրում մոտ 250 մարդ է գրանցվել անգլերենի դասընթացների համար: Նախաձեռնության նպատակն է մինչև 2022 թվականի հունվարը մարզերից մոտ 1000 երեխայի զինել լեզվական գիտելիքներով: ՄԵՄ-ը կաջակցի նրանց Հայաստանում և Սփյուռքում աշխատանք գտնելու հարցում:

«Անգլերեն բոլորի համար» նախագծի լեզվի ուսուցիչներն աշխատելու են կամավոր հիմունքներով: Մոտ 50 մասնագետ արդեն ցանկություն է հայտնել միանալ նախաձեռնությանը:

«Ուսուցիչներին հարցազրույցների միջոցով ենք ընտրելու: Փորձելու ենք հասկանալ՝ որն է իր՝ մեր թիմին միանալու մոտիվացիան, քանի որ երեխաների հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէ: Կարևոր է նաև երեխաների մոտիվացիան. անդամագրվելուց զատ նրանք պետք է պարտաճանաչ ներկա լինեն դասերին»,- ասում է նախաձեռնող թիմի անդամ Անի Ղազարյանը:

Նախագիծը կմեկնարկի հավաքագրման փուլից անմիջապես հետո: Ստելլան նշում է, որ մեծահասակները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցելու դասընթացներին:

«Տարբեր ոլորտի մարդիկ են մեզ հետ կապվել և ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացներին: Բնականաբար չենք մերժում, որովհետև մեզ համար կարևոր է այս նախագծի մեջ ներգրավել ոչ միայն մարզերի երեխաներին, այլև բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են զարգանալ, սովորել, ինքնակրթվել»,- ասում է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ