Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:56 12-03-2021

ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՄԱՍ ԲԱԽԻՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՄՕԿ–ի ղեկավար Թոմաս Բախին:

«Հարգարժան նախագահ. անձամբ ինքս և հայոց մարզաշխարհի մարդիկ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ՄՕԿ –ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր անցած մարզական ուղին և աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը: Դժվարին մեր ժամանակներում ճիշտ որոշումներ եք կայացնում, որոշումներ, որոնք նպաստում են աշխարհում մարզական համերաշխությանը և առաջընթացին: Դա պատահական չէ, քանի որ բազում արգելքներ հաղթահարելով եք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը ու հաջողությունը զարգացրել եք նաև ամենօրյա պատասխանատու աշխատանքում: Համաշխարհային օլիմպիական շարժումը հուսալի ձեռքերում է: Մաղթում ենք Ձեզ հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով