Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:30 10-03-2021

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԹՈՒՐ ԱՔՇԵԼՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս, Ասոնանս անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը «Երեք պիես նվագախմբի համար» ստեղծագործությամբ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած երրորդ միջազգային մրցույթին:

Նրա ստեղծագործությունը ընտրվել է ժյուրիի կողմից՝ Միքայել Ժարելի գլխավորությամբ: Այն կրկին կհնչի Բազելի սիմֆոնիկ նվագախմբի կողմից դիրիժոր Ֆրանսեկ Պրատի ղեկավարությամբ:

Առաջին տեղը զբաղեցրել է չինացի Յիքինգ Ժուոն, երրորդ հորիզոնականը՝ իսպանացի Միգել Մորատեն:
Երիտասարդ կոմպոզիտորն արդեն իսկ ունի միջազգային ճանաչում և հեղինակություն: Նա համագործակցել է Nouvel Ensemble Moderne, Ensemble Intercontemporain, Ensemble Insomnio, Arditti Quartet նվագախմբերի և անսամբլների հետ, Բոստոնի համալսարանում աշխատել է Ռ. Քորնելի հետ, մասնակցել է մի շարք փառատոնների Musica Nova, Festival Amdeus, Gaia Festival և այլ փառատոնների:

Նա նախկինում նույնպես մասնակցել է միջազգային մրցույթների՝ մշտապես զբաղեցնելով առաջատար հորիզոնականներ: Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորների ֆորումում արժանացել է 2-րդ տեղ մրցանակին, Ժնևի մրցույթում՝ 1-ին տեղ մրցանակին, «Գաուդեմուս»-ին ստացել է հատուկ մրցանակ, իսկ «Պրե-արտ» մրցույթում կրկին արժանացել է 1-ին հորիզոնականին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել