copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:58 10-03-2021

ԾՆՎԵԼ Է ՄՈՐԵՆԱ ԲԱՔՔԱՐԻՆԻ ԵՎ ԲԵՆ ՄԱԿՔԵՆԶԻԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ

41-ամյա Մորենա Բաքքարինը և 42-ամյա Բեն Մակքենզին երկրորդ անգամ են դարձել ծնողներ: Զույգը որդի ունեցել է: Այդ մասին նրանք հայտնել են իրենց սոցիալական էջերում:

«Բարի գալուստ այս աշխարհ, Արթուր: Ասեմ, որ դու շատ ճշտապահ ես»,- այսպիսի գրառում է կատարել դերասանը:

Բաքքարինը հայտնել էր իր հղիության մասին դեռևս դեկտեմբերին՝ The Talk շոուի ժամանակ:

2017թ.-ին ամուսնացած զույգը ունի նաև դուստր՝ հինգ տարեկան Ֆրենսիսը: Բացի այդ Մորենան ունի յոթ տարեկան որդի՝ Ջուլիուսը՝ Օսթին Չիկի հետ առաջին ամուսնությունից: Ինչպես նշել է դերասանուհին, Մակքենզին հիանալի հայր է ոչ միայն իրենց դստեր, այլ նաև որդու համար:

«Հիանալի է նրան ամեն օր երեխաների հետ տեսնել: Ես ավելի լավ զուգընկերոջ մասին չէի կարող երազել»,- խոստովանել է նա:

Բենն ու Մորենան ծանոթացել են նկարահանման հրապարակում: Նրանց սիրավեպը տևել է երկու տարի՝ մինչև հարաբերությունների օրինականացումը, իսկ հարսանիքը տեղի է ունեցել Բաքքարինի ծննդյան 38-ամյակին:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան