copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:01 05-03-2021

ՄԻՊ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ․

Ադրբեջանում բարձր է հայատյացության և հայերի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց ատելություն պարունակող կամ հայատյացությունը խրախուսող ձևակերպումներ, հանրային խոսքից մեջբերումներ, որոնք ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրինակ՝ «Հայաստանը արժեք չունեցող երկիր է։ Դա իրականում գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք։ Այն Ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանի զինվորները հայերին վռդում են շների պես»։

Վերջինն, ըստ Թաթոյանի, Ադրբեջանի նախագահը ասել էր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դարձել էր ադրբեջանցիներին ոգեշնչող կարգախոսներից մեկը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է նաև սոցիալական ցանցերը և այլ տիրույթներ, որտեղ նույնպես առկա են հայատյացություն պարունակող ձևակերպումներ։

«Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի նախագահի «Հայերին վռդնել շների պես» արտահայտությունը պատերազմի ընթացքում դարձել էր մոբիլիզացնող նշանաբան և հեշթեգ ամբողջ աշխարհի ադրբեջանցիների շրջանում»,- ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ապացույցների հաջորդ խումբը ցուցադրեց տեսանյութերի տեսքով, որոնք վերաբերում են հայ գերիների գլխատմանը, ականջ կտրելուն և ծեծի ենթարկելուն։

«Մեզ համար կարևոր նշանակություն ունի այն, որ այդ զինվորները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, հայկական կողմի քաղաքացիական անձանց, զինծառայողներին, օգտագործում են այն նույն բառերը, ինչ Ադրբեջանի նախագահը։ Սրանք ուղիղ կապի մեջ են»,- ընդգծեց Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր