Ներքին
4 րոպե առաջ
«Ռոսիա 24»-ի եթերում Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետաձգել արտասահման ճանապարհորդող քաղաքացիների համար Կորոնավիրուսի պատվաստումների անձնագրերի պատրաստումը::
Ըստ նրա՝ ԱՀԿ-ն չի բացառում, որ հետագայում կներկայանա «Քովիդ» անձնագրերի պատրաստման վերաբերյալ առաջարկությամբ:
«Յուրաքանչյուր երկիր իր ընթացքն ունի, բոլորը փորձում են թույլ տալ բնակչության ավելի շարժունակություն»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն կհամագործակցի բոլոր պետությունների հետ: