Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:00 17-02-2021

ԻՐԱՆԱԿԱՆ ՍԵՐԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ

Իրանում հակառավարական բողոքներ են սկսվել: Ցուցարարները Սերավան քաղաքի փողոցներ են դուրս եկել: Նրանք վանկարկում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը ոչ լեգիտիմ է: Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել իրանցի քաղաքական գործիչ, աշխարհիկ Իրանի կողմնակից Ռեզա Պահլավին: NUFDI կազմակերպության քաղաքականության գծով ղեկավար Կամերոն Հանսարինան գրում է, որ բողոքների պատճառը երկրում տիրող ահավոր չքավորությունն է:

NUFDI-ն ամերիկյան ծագումով ոչ կուսակցական, ոչ արևտրային կազմակերպություն է, որն իրեն համարում է Իրանում անկախության շարժման մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կառույց:

«Բախվելով ահավոր չքավորությանը, դաժան բռնություններին և իրենց արժանապատվությունը ոտնահարող գործողություններին, Սերավանի բնակիչներն ընդվզում են Իրանի իշխանության դեմ: Ցուցարարները մտել են պետական կառույցներ, իսկ իշխանության ներկայացուցիչներն արգելափակել են Ինտերները երկրում»,- Թվիթերում գրել է Հանսարինան:

https://twitter.com/PahlaviReza/status/1364282299873972228