copy image url
Ավելին 5 տարի առաջ - 13:24 16-02-2021

ՎԵՆՍԱՆ ԿԱՍԵԼԸ ԵՎ ԵՎԱ ԳՐԻՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ «ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ» ՖԻԼՄԻ ՎԵՐԱԷԿՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» հայտնի վեպը կվերաէկրանավորվի։ Նկարահանումները կսկսվեն ամռան վերջին՝ Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Դ'Արտանյանի դերում հանդես կգա Կաննի կինոփառատոնի հաղթող Ֆրանսուա Սիվիլը, Միլեդիի դերում՝ Եվա Գրինը, իսկ Աթոսի դերում՝ Վենսան Կասելը:

Բացի այդ, ֆիլմում հանդես է գալու ևս մեկ կերպար՝ սևամորթ հրացանակիր, որը չկա Դյումայի վեպում։

Նշվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 60 մլն եվրո։ Ռեժիսորը կլինի Մարտին Բուրբուլոնին, իսկ սցենարը կգրեն Մաթյե Դելապորտը և Ալեքսանդր Դե Լա Պատելերը:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին և այդ ժամանակից ի վեր էկրանավորվել է տասնյակ անգամներ։ Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը թողարկվել է 1898-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից