copy image url
Ավելին 5 տարի առաջ - 12:36 15-02-2021

ԳԼՈՎԵՐՆ ՈՒ ՈՒՈԼԵՐ ԲՐԻՋԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ «ՄԻՍՏԵՐ ԵՎ ՄԻՍԻՍ ՍՄԻԹ» ՍԵՐԻԱԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՈՒՄ

Դերասան և երաժիշտ Դոնալդ Գլովերը և դերասանուհի Ֆիբի Ուոլեր Բրիջը հանդես կգան «Միստեր և Միսիս Սմիթերը» ֆիլմի մոտիվներով նոր սերալի գլխավոր դերերում, հայտնել է Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկին:

Այս մասին փոխանցում է The Guardian-ը։

«Պատրաստվե՛ք»,- Instagram-ում գրել է Սալկին՝ հայտնելով, որ Գլովերն ու Ուոլեր Բրիջը միասին հանդես կգան «Միստեր և միսիս Սմիթ» սերիալի գլխավոր դերերում:

Սալկին հայտնել է, որ ֆիլմը Amazon Prime Video հարթակում կհայտնվի 2022 թվականին։

Գլովերն ու Ուոլեր Բրիջը 2018-ին միասին են աշխատել «Հան Սոլո. աստղային պատերազմների պատմությունը» ֆիլմում։

«Միստեր և Միսիս Սմիթերը» ֆիլմն էկրաններին է հայտնվել 2005 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին։

Նոր սերիալում գլխավոր դերը կատարելու համար ընտրված Ֆիբի Ուոլեր Բրիջը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, Դոնալդ Գլովերը նույնպես «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է, ինչպես նաև This is America երգի և դրա տեսահոլովակի համար արժանացել է «Գրեմի»-ի մի քանի մրցանակների։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում