copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:25 16-02-2021

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը 2021 թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման է ստորագրել:

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

Կարմրախայտ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի

Ծիածանափայլ ֆորել – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ

Կովկասյան թեփուղ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի

Սպիտակ ամուր – 2021թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի

Սև ամուր – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի

Կուրի կողակ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի

Կուրի բեղաձուկ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի

Ճանար – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի

Արևելյան տառեխիկ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի

Ծածան – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի

Սպիտակ հաստաճակատ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի

Խայտաբղետ հաստաճակատ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի

Արծաթափայլ կարաս – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի

Բրամ – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի

Լոքո – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի

Խեցգետին – 2021 թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի:

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն:

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն