Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:37 16-02-2021

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆ ՓԱԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար, այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։