copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:15 26-01-2022

Բելլա Հադիդը պատմել է, որ թողել է խմելը

Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս թարմացրել է ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշի հետ համագործակցությունը և անսպասելի խոստովանություն արել։ Նա ասել է, որ ամբողջությամբ թողել է խմելը: Այդ մասին գրում է In Style-ը։

Նրա խոսքով՝ այս որոշմանը հանգեցրել է ուղեղի ՄՌՏ-ն, որը ցույց է տվել, որ ալկոհոլը ազդել է դրա որոշ հատվածների վրա։

«Ես սիրում էի ալկոհոլը, և հասա նրան, որ սկսեցի չեղարկել երեկույթներն ու զբոսանքները, քանի որ հասկացա, որ չեմ կարող ինձ վերահսկել», - պատմել է մոդելը։

Վատ սովորությունը հաղթահարելու համար Հադիդը ստեղծել է իր սեփական զովացուցիչ ըմպելիքը՝ սննդարար նյութերի բարձր պարունակությամբ և այն անվանել Kin Euphorics, որն արդեն վաճառքում է։

Բելլան նաև հավելել է, որ ալկոհոլի բացակայությունն իրեն ավելի հանգիստ է դարձրել։

«Ես այլևս խմելու կարիք չեմ զգում, քանի որ գիտեմ, որ ռիսկի եմ դիմում արթնանալ առավոտյան ժամը 3-ին սուր տագնապով... և սթրեսի և ցավի ազդեցությունը երբեք չի ավարտվում այդ «մի քանի գավաթի» պատճառով, հասկանու՞մ եք»,- ասել է Հադիդը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում