copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:10 15-02-2021

ՆԱԽԱԳԱՀ ՄԱԿՐՈՆԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՍՊՈՒՏՆԻԿ Վ»-Ն ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հավաքական միջազգային գործողություններ իրականացնել COVID-19-ի դեմ պայքարում: Journal du Dimanche-ին (JDD) տված հարցազրույցում նա նշել է, որ պետք է անհապաղ ջանքեր գործադրել և աջակցել, որպեսզի «ռուսներն ու չինացիները» համախմբվեն համավարակի դեմ պայքարում: Նման համագործակցության պայմանը, սակայն, ըստ Մակրոնի, պետք է լինի «Առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով պատվաստանյութերի անհրաժեշտ վավերացումը»: Այս մասին հայտնում է Ֆրանսիական միջազգային ռադիոն:

Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, Մակրոնը մեկ այլ հարցազրույցում ասել էր, որ ինքը գիտական ​​առաքելություն է ուղարկել Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նա անցկացրած խորհրդակցությունները գնահատել է «դրական»: Ըստ Մակրոնի՝ եթե Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն տա ռուսական պատվաստանյութի օգտագործմանը, ապա կառավարության որոշումը կդառնա «ոչ թե քաղաքական, այլ գիտական»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր