copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 15:02 15-02-2021

ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Է ԳՐԱՎԵԼ ՈՒԹԵՐՈՐԴ ՏԵՂԸ

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների դահուկավազքի աշխարհի առաջնությանը 15 կմ ազատ ոճում մրցել են 30 երկրների 71 պատվիրակներ:

Հայ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 36։17.10 արդյունքով գրավել է ութերորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով մարզաձևում մեծ ավանդույթներ ունեցող բազմաթիվ երկրների ներկայացուցիչներից:

Տեղեկացնենք, որ մեկ շաբաթից Միքայել Միքայելյանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու փետրվարի 25-ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությանը:

Նախատեսված է, որ նա հանդես կգա 30 կմ սքիաթլոն մրցաձևում (15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկային՝ կարճ դահուկներ): Միքայելը մասնակցելու է նաև 15 կմ ազատ դահուկաոճում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում