copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:40 12-02-2021

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՑ ՀԵՏՈ ԷՄՄԱ ՈՒՈԹՍՈՆԻՆ ՆԿԱՏԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՋ՝ ԼԵՈ ՌՈԲԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՄԲՈՒՐՎԵԼԻՍ

Օրեր առաջ մամուլում լուրեր էին պտտվում, որ 30-ամյա Էմմա Ուոթսոնը նշանվել է իր ընկերոջ՝ Լեո Ռոբինթոնի հետ: Այս խոսակցությունները սկսվել են օդանավակայանում գտնվող աստղի ձեռքին մատանի նկատելուց հետո: Այն դերասանուհու ձախ ձեռքի մատնեմատին էր և հիշեցնում էր նշանադրության մատանի:

Պապարացիները լուսանկարների միջոցով ոչ միայն մատանին, այլև ավտոկայանատեղում Ուոթսոնի և Ռոբինթոնի համբուրվելու հուզիչ պահն էին արձանագրել: Դեմքի պաշտպանիչ դիմակը չէր խանգարել ջերմ համբույրին:

Պատահական չէր, որ սիրահարները օդանավակայանում էին: Ըստ շրջանառվող լուրերի, զույգը մեկնել է Մեքսիկա՝ առաջիկա Վալենտինի օրը ռոմանտիկ պայմաններում նշելու համար:

Էմմայի սիրավեպի մասին Կալիֆոռնիացի գործարար Լեո Ռոբինթոնի հետ, ով նախկինում աշխատել է Լոս Անջելեսի կանեփի ընկերությունում, առաջին անգամ խոսվել է 2019թ.-ին: Այնուհետև պապարացիները սիրահարներին բռնել են կրքոտ համբույրների համար Լոնդոնի սրճարաններից մեկում: Ի դեպ, ոչ Էմման, ոչ էլ Լեոն չեն շտապել ինչ-որ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչն էլ մարել է պապարացիների հետաքրքրասիրությունը:

Փաստորեն, զույգը շարունակել է հանդիպել՝ գաղտնի պահելով իրենց հարաբերությունները: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մամուլում սիրահարների առաջին նկարների հրապարավելուց հետո Լեոն շտապել է հեռանալ սոցիալական բոլոր ցանցերից, որպեսզի չափազանց մեծ ուշադրություն չգրավի Էմմայի հետ հարաբերություններին:

Ասում են նաև, Էմման շատ լուրջ է վերաբերվում իր սիրելիին և նրան ծանոթացրել է ծնողների հետ: Միևնույն ժամանակ, նա դեռևս զերծ է մնում իր անձնական կյանքը հրապարակայնորեն մեկնաբանելուց:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում