copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 11:45 12-02-2021

ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹԵՍՏ ԿՀԱՆՁՆԵՆ

Տոկիոյի օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկները յուրաքանչյուր չորրորդ օրը կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Նշվում է, որ հաճախականությունը կախված կլինի մարզաձևերից ու մրցումների խաղացանկից:

Ստուգումներն իրականացվելու են օլիմպիական ավանում գործող լաբորատորիաներում: Եթե մարզիկները կգտնվեն այլ տարածքում, ապա նրանք հատուկ տրանսպորտի միջոցով կտեղափոխվեն՝ նմուշ հանձնելու համար: Պատասխաններին հնարավոր կլինի հետևել հեռախոսներում տեղադրված հավելվածի միջոցով:

Նշվում է, որ վիրուսը հայտնաբերելու պարագայում այլ մարզիկների վարակվածության հավանականությունը կստուգվի այլ հավելվածի միջոցով, որը ցույց կտա, թե ում հետ է շփվել հիվանդը:

Այդ ձևաչափը Ճապոնիայում կիրառվում է նախորդ ամառվանից և պարտադիր է լինելու Տոկիո ժամանողերի համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում