Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:27 10-02-2021

ԱՐՑԱԽԻ ՄԻ ՔԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼՈՒ

Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում: Այս մասին իրազեկում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից: