Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:35 09-02-2021

ԱԻՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Փետրվարի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առանցքում Կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հետ համապատասխան արձագանքման միջոցառումների համատեղ մշակման և մարդասիրական կարիքները բավարարելու համար բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագրերի քննարկումն էր։

Առաքելության նպատակը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: