copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:56 03-02-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՓՈԽՎԵԼ Է. ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՄԵՆԱՇՈՒՏԸ ԱՇՆԱՆԸ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հավանաբար, այս շաբաթ կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլևս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, և եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Ըստ ամենայնի՝ ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին, քանի որ որոշել են լսել նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ հանձնաժողովի նիստը մարտին է։ Իոաննիսյանն ասաց նաև՝ լավ կլինի, որ օրենսգիրքն ընդունելուց 6 ամիս հետո միայն ընտրություն կազմակերպեն․ «Իհարկե, տեխնիկապես մեկ ամիս հետո էլ է հնարավոր, բայց ցանկալի չէ»։

Դատելով այս հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունը մտափոխվել է և պլանավորել է արտահերթ ընտրություններն անցկացնել ամենաշուտը աշնանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում