copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:54 02-02-2021

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԻՆ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Սեպտեմբերի 27-ին սկսված արցախ-ադրբեջանական 44-օրյա դաժան պատե­րազմն ավարտվել է միայն սահմանագ­ծին: Տնտեսական, իրավական ու քաղա­քական դաշտում պատերազմը Ադրբեջանի հետ դեռ շարունակում է ընթա­նալ, ընդ որում՝ այն տեղափոխվել է ար­դեն հայ-ադրբեջանական տիրույթ:

Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հայտա­րարումից 1 օր անց, Երևան-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանը գերե­վարեց մոտ 10 քաղաքացիների՝ խաղաղ բնակիչների, որոնք պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ: Այնուհետև Հադրութի հատվածից մոտ 8 տասն­յակ կամավորների գերեվարման մասին հայտնի դարձավ:

Հունվարի 25-ին Վրաստանում հավա­նաբար հենց ադրբեջանցիները քարերով հարձակվել էին հայկական համարանիշ­ներով բեռնատարների վրա, կոտրել ապակիներ: Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է: Հունվարի 25-ին Ադրբեջանի դատախազությունը պաշտոնապես ծանուցեց, որ Ադրբեջանը 21 հայի նկատ­մամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործո­ղությունների կապակցությամբ: Ադրբեջանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողություն­ների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մե­ղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչ­պես նաև ՀՀ 4 քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հե­տախուզում են հայտարարել: Հետո տար­բեր աղբյուրներից տեղեկություններ տա­րածվեցին, որ ադրբեջանցիները հետա­խուզում են հայտարարել Արցախի նախա­գահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամա­նատար Ջալալ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախ­կին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչ­ները հայտնել էին Արցախի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկա­կան դիվերսիոն խմբի» ձերբակալման մա­սին: Նրանց նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր: Նրանք որևէ կերպ չեն համաձայնում հանձնել մեր ռազմագերի­ներին: Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ մոտ 300 հայերի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:

Ովքեր են նրանք՝ չեն գաղտնազերծ­վում, բայց լուրեր կան, որ նրանց թվում են Ռուսաստանում բնակվող շատ հայեր, քա­ղաքացիական ու քաղաքական անձինք, ինչպես նաև զինվորականներ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով 300-ից ավելի հայեր Ադրբեջանի կողմից Ինտերպոլով միջազ­գային հետախուզման մեջ են գտնվում և չեն կարողանա դուրս գալ իրենց բնակա­վայրերից:

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը տն­տեսական, իրավական և քաղաքական հարթակներում շարունակվող պատե­րազմի պայմաններում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում, խոստա­նում քննարկել գերիների հարցը, բայց չի հաջողում: Տնտեսական դաշտում հար­ձակումների մասով Վրաստանի իրավապահները քրգործ են հարուցել ու մեր շատ վարորդների խնդրել են ցուցմունք տալ, որ բողոք չունեն: Դե իսկ իրավապահ դաշտում ՀՀ գլխավոր դատախա­զությունը ադրբեջանցի ֆուտբոլային մի մեկնաբանի է հետախուզում հայտարա­րել: Ահա, թե ինչպես ենք պայքարում պատերազմից հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում