copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:06 01-02-2021

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼՈԿԱՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԱՎԱՆԸ` ԼՂ-ՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկամոդուլային ավանը: Այs մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Արդեն չորրորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Բլոկամոդուլային ավանների կառուցումն ապահովում է զինծառայողների համար հարմարավետ կենսապայմաններ` էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում։

Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, մթերքների պահեստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել