copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 10:48 01-02-2021

«ՄԻՇՏ ԻՄԱՑԵԼ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է»․ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Որոշման մասին նա գրել է․

«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով:

Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում և ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Շնորհակալ եմ ակումբային կարիերայիս ընթացքում իմ կողքին խաղացած բոլոր խաղընկերներիս, ինձ մարզած բոլոր մարզիչներին: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար:

Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը: Ցանկացած ֆուտբոլիստ դեռ փոքր հասակից երազում է իր երկրի հավաքականում հանդես գալու մասին: Ես որոշում ընդունեցի խաղալ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն ինձ հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում: Ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր, քանի որ ես ցանկանում էի միանալ Հայաստանի հավաքականին՝ տարբերություն ստեղծելու համար: Կարող եմ հպարտորեն ասել, որ ինձ դա հաջողվեց: Հայկական ֆուտբոլի պատմության լավագույն սերունդներից մեկի մասնիկը լինելը, մեր ազգին այդքան ուրախություն պարգևելը իմ 14-ամյա կարիերայի գլխավոր ձեռքբերումն է:

Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, հավաքականի և ֆեդերացիայի անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր դեր են ունեցել իմ կարիերայի ընթացքում: Հատկապես շնորհակալ եմ մեր հիանալի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացել եմ ինձ համար ամենածանր պահերին: Հուսով եմ և նաև վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում՝ ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ»:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ