copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:23 29-01-2021

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԻՐԻՆԱ ՇԵՅՔԻ ՈՒ ԿՈՒՊԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Աշխարհահռչակ մոդելի ու Օսկարի ութակի հավակնորդի սիրավեպը տևեց 4 տարի:


Ինչպես տեղեկացնում է https://www.woman.ru/news/kak-sheik-i-kuper-obshayutsya-dva-goda-spustya-posle-rasstavaniya-id565063/?fbclid=IwAR0gPNv25cECN72vDevh5q1pM6LwMEF1Ry7NZHmA7-1aD9QRinAHuM_hSw4 անցյալ տարի դեռ լուրեր էին շրջանառվում, որ Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը կարող են միավորվել, քանի որ նախկին սիրահարները բաժանվել են բարիդրացիական հարաբերություններ պահպանելով։

Սակայն այս հարաբերություննեում վերջակետ է դրվել: Այդուհանդերձ, այս փաստը նրանց չի խանգարում միասին ժամանակ անցկացնել. Չէ՞ որ դերասանն ու մոդելը հմայիչ Լեայի ծնողներն են: Աղջիկն արդեն երեք տարեկան է:


Ըստ ՝ աստղերին մտերիմ մարդկանցից մեկի տեղեկության, երկուսի կյանքում էլ գլխավորը նրանց դուստրն է, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ երեխան չտխրի․ «Նրանք շատ ջերմ և ընկերական հարաբերություններ են պահպանում։ Բրեդլին շատ լավ հայր է, իսկ Իրինան՝ շատ հոգատար մայր: Նրանք երկուսն էլ ցանկանում են ամենալավը իրենց դստեր համար, այդ իսկ պատճառով նրանց համար այդ հարցում հեշտ է չվիճել»։


Վերջերս Իրինային ու Բրեդլիին կրկին տեսել են Նյու Յորքում: Հանգստյան օրերին Լեան ժամանակ էր անցկացնում հայրիկի հետ, իսկ շաբաթվա սկզբին նա վերադարձել էր մայրիկի մոտ: Հաղորդվում է, որ աստղը դիտավորյալ հետաձգել է իր բոլոր գործերը, որպեսզի ավել ժամանակ անցկացնի դստեր հետ։

Հայտնի է, որ կարանտինի ընթացքում Լեան ապրում էր իր հայրական տանը: Բրեդլիի մայրն արդեն 80 տարեկան է և խնամքի կարիք ունի: Հենց նրան է նվիրում 46-ամյա Կուպերն իր ամբողջ ազատ ժամանակը:


«Այդ օրերին ես ապրում էի դստերս, մայրիկի և երկու շների հետ. Մենք տնից դուրս չենք եկել: Ապրում ենք մի փոքրիկ քաղաքային տանը», - ավելի վաղ, անմիջականորեն խոստովանել է դերասանը` նկարագրելով իր կարանտինային ռեժիմը:

Շեյքի ու Կուպերի երկրպագուները վստահ են, որ իրենց հարաբերությունները օրինակ են շատերի համար: Չնայած, շատերը դեռ հույս ունեն, որ աստղային զույգը կհամախմբվի ու վերջապես կապրի միասին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից