copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:25 29-01-2021

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՆԴԱԿՆ ԱՅԺՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԱՇՏՈՒՄ Է․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցում քանիցս հայտարարել է՝ նրանք, ովքեր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, կլեգիտիմացնեն դավաճանի վերարտադրությունը։

Շարմազանովը երեկ խուսափեց գնահատականներ տալ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, թե մասնակցելու են ընտրություններին եւ «կրեն»։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն՝ հարցրինք նրան։ Ասաց՝ քանի դեռ ԳՄ նիստ չեն արել, ուժի մեջ է տարեվերջյան նիստի որոշումը, այն է՝ գործող վարչակարգի հետ այդ թեմայով որեւէ կոնսուլտացիա բացառվում է։

Բանն այն է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել եւ ինքնամեկուսացման ռեժիմում է։ Սրանով են նաեւ բացատրում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը՝ 6-ի ֆորմատով (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան), տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում, չի հանդիպում։ Թե երբ կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք պարբերաբար նիստեր հրավիրում են, ընդամենը մեկ ամիս է անցել վերջին նիստից, երբ նոր որոշում կունենան, կհայտնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում