copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:22 29-01-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼ «ՀԱՆՐԱՅԻՆԻ» ՏՆՕՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի պե­տական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագա­հի ընտրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբե­րի սկզբին ԵՊՀ հոգա­բարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրա­ժարականին երկու բա­ցատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի եւ պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղե­կավար Վարագ Սիսեռյանին, որը եւս հրաժարական էր տվել, Հոգաբարձուների խորհրդում փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նա­խարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօ­րեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգա­բարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստա­նի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով, ով menu. am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախա­րար Վահան Քերոբյանի եղբայրն է:

Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախա­գահ ընտրեն, ապա եւ՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխա­նությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, եւ իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարա­նականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում