copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:42 27-01-2021

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ, ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆՔ․ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿ

ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը բողոքարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում կայացված վճիռը։

«Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- հայտարարել է Մ․ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված գրառման համար: Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը բավարարել է պահանջը և պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերքել ու ներողություն խնդրել իր խոսնակ Մանե Գևորգյանի էջով Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հասցեին վիրավորանք և զրպարտություն հնչեցնելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում