copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 12:28 21-01-2021

ԱՅՍՕՐ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական Ռոմա ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 32-րդ ամյակը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց: Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Մխիթարյանն ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է Եվրոպա լիգայի եզրափակչին և գոլ խփել:

Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է, ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Նա նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում