copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:23 21-01-2021

ՕՐԵՆՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐԸ ՄԻՏՎԱԾ Է ԿՈՆԿՐԵՏ ԻՆՁ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ­ԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵՄ․ՎԱՆԵՑՅԱՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ տեղե­կություններ են շրջանառվում այն մա­սին, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգե­լեն Ազգային անվտանգության ծառա­յության նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` իշխանու­թյուններին անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին այն ԱԱԾ տնօ­րենները, որոնք ազատվել են աշխա­տանքից, սկսել են ակտիվ քաղաքակա­նությամբ զբաղվել:

ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պար­զել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մա­սին: «Ես կարծում եմ, որ դա նպատա­կային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականու­թյամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որն օգտվում է մար­դու բոլոր իրավունքներից, իսկ մար­դուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը ան­թույլատրելի եմ համարում»:

ArmLur.am-ը փորձել է զրուցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի և Դավիթ Շահնազարյա­նի հետ, սակայն վերջիններս կտրակա­նապես հրաժարվել են հարցերին պատասխանելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում