copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:30 21-01-2021

7.4 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին, որով նախատեսվում է 7․4 մլն դոլարի տրամադրել Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ վերակառուցման և վերազինման համար:

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2013 թ.-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։

Հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները՝ նպատակահարմար էր համարվել միջոցներն ուղղել միայն Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Իսկ Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել է 2020-2023 թթ. Կառավարության միջոցառումների ծրագրով։

«Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով։ Երկու կենտրոններն էլ ռազմավարական կաևորության են: Նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թ.-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում