copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:45 11-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1 ԺԱՄՈՒՄ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6 ԴՈԼԱՐ Է, ԵԱՏՄ-ՈՒՄ 11.5 ԴՈԼԱՐ, ԻՍԿ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ՝ 43 ԴՈԼԱՐ

Այսօր՝ մարտի 11-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ում արտադրողականության վերաբերյալ զեկույցին, որտեղ ներկայացված է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում:

«Այս առումով մենք շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած, նույնիսկ զարգացող երկրներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,-նշեց վարչապետը և կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շատ դեպքերում կարիք ունեն չափազանց կարևոր տերմինների, խնդիրների հնարավորինս մատչելի դարձնելու հանրության համար, այդ թվում՝ տնտեսվարող հանրության համար, քանի որ արտադրողականություն տերմինը միշտ չի եղել տնտեսության մեջ:

«Հիմա մեր բոլոր տնտեսվարողներն իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս արդյոք հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը: Վստահ չեմ, որ այդպես է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկումը, երբ ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այդքան էլ լավ չէին և չէին հասկացել, թե ինչու, օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն լսել:

«Ընկերության առողջացման գործընթացը սկսվել է արտադրողականության ցուցանիշից: Տվյալ դեպքում խոսքը սուպերմարկետի մասին է, որտեղ արտադրողականության ցուցանիշը հետևյալն էր, թե մեկ վաճառողը մեկ ժամում քանի հաճախորդի է սպասարկում»,-ասաց վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանն էլ ներկայացրեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11.5 դոլար է, իսկ զարգացած երկրներում՝ 43 դոլար: «Այս առումով էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակում մեծ և միջին ընկերությունների արտադրողականության աճի գործում օգնելու հարցում: Այսինքն խորհրդատվական և տեխնոլոգիական օգնություն կլինի»,- հավելեց նախարարը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի