latest_news
copy image url
Ներքին 11 часов назад - 09:35 14-09-2026

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։

Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական վտանգին՝ գեներալը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում։

Գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր։

Վստահ եմ, որ ներքին զգացողություններդ փոխանցում են, որ քեզ հիշում ենք, անչափ գնահատում ենք ու սպասում ենք վերադարձիդ։