Շատ մեծ ապտակ էր իրենց. այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Բագրատ Սրբազանը` խոսելով ՄԱԿ–ի փորձագետների կարծիքի մասին;
«Այսօրվա բռնատիրական, չարիքի ռեժիմը, ովքեր 1 տարի շարունակ բարձրախոսում էին, թե չկա միջազգային մի զեկույց, մի թուղթ, մի գիր, որտեղ արձանագրված լինի մեր ասածի հակառակը, հիմա փաստն աչքերի առաջ է։ Կարծում եմ` ՄԱԿ–ի ամբիոնից ավելի բարձր չկա։ Եվ դեռ առաջիկայում ավելի ծանր ապտակներ կստանան, և սա մենք չենք ուզում միայն կենտրոնացնել մեզ վրա, այլ ընդհանրապես Հայաստանի հարյուրավոր քաղկալանավորների վրա»,– նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի փորձագետները կասկածում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների դեմ ահաբեկչության մեղադրանքների իրավացիությանը։